Զովունիում լարված իրավիճակ է: Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը՝ Եղվարդի խճուղին:
Բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնում, իրենց խոսքով՝ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան «հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին շենքի բնակիչները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց: Այդ ժամանակ հայտարարել էին, որ չորս տարի բարեկարգման հողատարծքը՝ 0,4 հա շահագործելը ձգձգելուց հետո, պարզվել է, որ արդեն օտարվել է։ «Քաղաքապետարանը հիմնական նախագծից շեղվել, օրենքի խախտում թույլ տալով, այդ հողը օտարել է, որ այնտեղ նորից շինություն կառուցեն, իսկ դա բնակիչների վճարած գումարի տարածք է եղել»,- նշել է բնակիչներից մեկը։


Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան