Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, ինչպես օրենքն է սահմանում, վարեց ավագանու կազմի ավագ անդամը՝ Վարդան Ղուկասյանը:
Նախ՝ Ղուկասյանի առաջնորդությամբ աղոթք, այնուհետև Գյումրու հիմնը հնչեց: Նիստը համարվեց բացված:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում էր նիստից:
Նիստին չէր ներկայացել նաև Մարտուն Գրիգորյանի որդին: Մյուս ուժերի ներկայացուցիչները տեղում էին: Ինչպես խոստացել էին, թեկնածու չառաջադրեցին, օգնեցին, որ Վարդան Ղուկասյանը 13 տարի անց մեկ անգամ էլ վերադառնա քաղաքապետարան:
Քվեարկեցին, ընտրեցին: «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար: Երդման օր սահմանվեց ապրիլի 19-ը:
«Փա՛ռք Տիրոջը, որ համերաշխ ընտրություն կատարվեց, թեկնածուներն իրենց ճիշտ դրսևորեցին: Հիմա, որ ես մտքով մտածեի, էս վերջին 10 տարին ինչքան որ Աստված ինձ կյանք է տվել, ավելի հանգիստ կապրեի, և իմ ընտանիքի հետ ես խռով եմ: Տեսնելով երկրի վիճակը, թե ուր է գնում հայոց նավը, ես առաջադրել եմ իմ թեկնածությունը: Երբ որ ասում էին սուբորդինացիան կպահեմ, կպահեմ դա, բայց եթե հանկարծ որևէ մեկը ուրիշ ձևով իրեն պահի, միանշանակ ես իրան կփոխհատուցեմ նույն սկզբունքով: Ես էդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող:
Էսքան քրեական գործերը վրես, ես եկել ստանձնել եմ էս պարտականությունը, դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև իր և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարաբերություններին: Մասնավորապես լրագրողի հարցին, թե Ղուկասյանը 2008-ին Աջապահյանի դեմ ստորագրահավաք է կազմակերպել, ասաց՝ սուտ է:
«Մեր սրբազանն է, մի բան է խոսում է: Ինքը ինձնից տարիքով փոքր է, ես որ էստեղ քայլում էի,ինքը ջահել տղա էր, ընդեղից հեռվից, ընձի դժվար էր բարև տալիս, գիտես ընձի բարև տալը էդքան հե՞շտ էր: Մենք էդպես իրար հետ հանաքներ ունենք: Ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, եթե սրբազանը էդպիսի բան է ասել, ուրեմն ուզել է, որ իր ռեյտինգը բարձրանա, բարձրացել է, ոչինչ, իմ վրայով էնքան մարդու ռեյտինգ է բարձրացել»,- ասաց Ղուկասյանը:
Օգտվելու՞ է արդյոք ծառայողական մեքենայից: Ղուկասյանն ասաց՝ հավանաբար կլինի իր զրահապատ մեքենայով այնքան ժամանակ, մինչև 2007-ի սպանությունները չբացահայտվեն:
Վարդան Ղուկասյանը քաղաքի բյուջեն ավելացնելու է, աշխատավարձերը բարձրացնելու է, իր գործընկեր Հենրիկ Գասպարյանին հեռացնելու է զբաղեցրած սենյակից, բայց ոչ աշխատանքից:
«Տոռմուզ Հենդոյի նմանները դուրս կգան»,- հայտարարեց Ղուկասյանը:
Կպահի ՔՊ կադրերին՝ հարցին, Ղուկասյանն ասաց՝ անպայման, լավ աշխատող եղավ՝ կպահի: Անդրադառնալով Սարիկ Մինասյանին՝ Ղուկասյանը նշեց.
«Թող Սարիկս լինի, կտեսնենք, կխոսեք, մենք իրար հետ հայտարարի կգանք. ես իրան հավատում եմ»:
Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալուց զատ նաև չբացառեց վարչապետ դառնալու հնարավորությունը:
«Այո՛, եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, իրենք կանչեն ու ասեն՝ այո՛, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո՛»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետությունում դեմոկրատիա չտեսնող Ղուկասյանը հայտարարեց՝ կողմ է միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով:
«Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը: Նայեք, թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Կողմ եմ միութենական պետությանը»,- ասաց Ղուկասյանը:
«Այո՛, եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, իրենք կանչեն ու ասեն՝ այո՛, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո՛»:
Այս մասին ընտրվելուց հետո ասել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե 2026 թվականին հնարավոր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի:
Բաց մի թողեք
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը. Լուսանկարներ
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար