Բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ են ախտորոշել, հայտնում է CNN-ը:
«Նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային հյուսվածքի մետաստազներով»,- ասվում է Բայդենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ մամուլի ծառայությունից վստահեցրել են՝ բժիշկները, այնուամենայնիվ, կարծում են, որ արդյունավետ բուժում դեռ հնարավոր է։
«Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ միասին դիտարկում են բուժման տարբեր տարբերակներ»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Բաց մի թողեք
Սիրիան Ասադի օրոք գաղտնի կերպով կառուցել է միջուկային ռեակտոր․ AP
Ուկրաինայի նոր մարտավարություն է գործարկում
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն