Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել:
«Հրապարակը» գրում է․ Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ:
Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:
Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները` փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու, ՔՊ-ականների հետ համախմբված ուտել-խմելու են գնում: Բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաեւ մերժել են հրավերը եւ չեն մասնակցել այդ հավաքույթին:
Պարզ է, որ իշխանության տարբեր օղակներ զբաղված են հանրային դժգոհության օջախները մարելով, իսկ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների դժգոհությունը ՔՊ-ի համար ամենավտանգավոր դրսեւորումներից է:
Բայց որ այդ դժգոհությունը մարելուն կարող էր լծվել նաեւ ԱԱԾ տնօրենը, փոխանակ մեր երկրի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներով զբաղվի, արդեն բոլոր պատկերացումներից վեր էր:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է