Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները չգիտեն, թե մայիսի 24–ին ոչխարներն արածեցնելու տարած 16–ամյա տղան ու հովիվն ինչպես են հայտնվել գետում եւ խեղդվել։
«Չգիտենք՝ գառն է ընկել, մտել են, որ հանեն, թե ուզեցել են լողանան, մտել են ու խեղդվել»,– ասել է Սարդարապատի բնակիչներից մեկը։ Մահացած 16–ամյա տղան ազգությամբ եզդի էր, երկու եղբայր ունի։
Հիշեցնենք, որ նրանց մարմինները հայտնաբերվել են մայիսի 25–ին Շենիկ գյուղի ջրանցքում։ Նրանք գետն էին ընկել Արագածավանի հատվածում։

Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան