Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցին, թե ինչպես է քվեարկելու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը Երևանի ավագանու անդամ Արտակ Գալստյանին մանդատից զրկելու նախագծին:
««Հանրապետություն» խմբակցությունը դեմ է ավագանու անդամին մանդատից զրկելու առաջարկին։
Մեր դիրքորոշման հիմքում ընկած է այն փաստը, որ տվյալ անդամի բացակայությունները պայմանավորված են կալանքով և հարկադրական բնույթ ունեն, այլ ոչ թե անձնական կամ մասնագիտական անպատասխանատվությամբ։ Մենք չենք կարող հավասարեցնել կամավոր բացակայությունները հարկադրական բացակայությունների հետ։
Ուստի մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու տվյալ նախագծին՝ կոչ անելով պահպանել օրինականության և արդարության սահմանները մինչև իրավական գործընթացների ավարտը»։

Բաց մի թողեք
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Զուրաբյան
Սամվել Կարապետյանն ընտրում է. Տեսանյութ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է