ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ քրեական վարույթի շրջանկաներում։
Այս մասին հաստատեցին Քննչական կոմիտեից։
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ վերջինս հարցաքննվում է այս պահին, և ունի վկայի կարգավիճակ։
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին