Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։
Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել, հատնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Կոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակը. Լուսանկար
Ստեփանավանում խոշոր կարկուտը սրբել է ամեն ինչ․ Լուսանկարներ
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ