Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում մտահոգություն է հայտնել Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական վիճակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս ավտոբուսների անսարքությունների թիվը շարունակում է մնալ բարձր տոկոսային մակարդակի վրա։
Քաղաքապետը հետաքրքրվել է՝ որն է խնդրի պատճառը, ինչին ի պատասխան զեկուցվել է, որ Man մակնիշի մեքենաները հաճախ դուրս են գալիս շարքից՝ պահեստամասերի մատակարարման խնդիրների պատճառով։ Բացի այդ, տեխնիկական խոտաններ էլ են հաճախ ի հայտ գալիս, իսկ անհրաժեշտ սարքավորումների փոխարինումը ժամանակատար է։
Տիգրան Ավինյանը նշել է, որ այս խնդիրը շարունակվում է արդեն շուրջ վեց ամիս, և եթե այս տեմպով շարունակվի, ապա քաղաքապետարանը ստիպված կլինի վերանայել համագործակցությունը մատակարարող ընկերության հետ։ «Սա վերջնական և հստակ փոխանցեք»,- շեշտել է քաղաքապետը։
Բաց մի թողեք
Սոչին ջրի տակ է անցել, սկսել է ձյուն տեղալ. Լուսանկար
ՆԳՆ կքննարկի կարմիր բերետավորի պահվածքը լրագրողի նկատմամբ, ՄԻՊ-ը դատապարտում է
Քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել է. ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի