Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանին է փոխանցել Ռուսաստանի շուրջ «կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու» անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն դիվանագիտական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արսենյանի հետ հաճելի զրույց չեն ունեցել, նրան ասել են, որ ՀՀ իշխանություններին փոխանցի՝ եթե կատարի Արեւմուտքի պահանջը՝ հանրային մուլտիպլեքսից հեռացնեն ռուսական պետական հեռուստաալիքները, ապա կարող են տհաճ անակնկալներ ունենալ, հատկապես՝ տնտեսական սանկցիաների տեսքով։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանք լսվեց, Հայաստանի ԱԳՆ էր հրավիրվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, եւ բողոքի նոտա էին հղել՝ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչության վերաբերյալ։ Արսենյանին ուղիղ ասել են՝ գիտեն, թե ինչ են ծրագրում Հայաստանում եւ ինչպես են հակառուսական տրամադրություններ գեներացնում իշխանությունները։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները