ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ, պատգամավորները 30 աշխատանքային օր` հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը, կհանգստանան։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած իշխանությունը մտադիր էր մինչեւ արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաեւ Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։
Առանց այն էլ հանրությունը բզկտված է, ուստի նոր քարոզչական դոզան կկիրառեն թեժ աշնանը։
Սակայն Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, կաթողիկոսի հարցում չի ուզում նահանջել, «նեղ կռուգում» ասել է, որ մինչեւ օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» եւ տեղապահ նշանակել։
Բաց մի թողեք
Մուշեղ Շուշանյանի համար կրկին ազատազրկում են պահանջում․ Լուսանկար
Գլխիվայր շրջված տրամաբանություն
Ում է նոր ուժում տեսնում Սամվել Կարապետյանը