Պետական բյուջեից Ջ. Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է. պետությունը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, քանզի դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Առավել ևս, որ համերգի տոմսեր էլ են վաճառվում. այն է, գործ ունենք մասնակի տնտհաշվարկի հետ. փողը հիմնականում պատկանում է ամբողջ հասարակությանը, իսկ համերգին մասնակցում են շաաաատ սահմանափակ թվով քաղաքացիներ։
Այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները։
ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմնավորումներով է ընտրել Լոպեսին, իսկ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար։
Հրանտ Բագրատյան
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն