Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, 23:20 ին- Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ եռակողմ հանդիպումը տեղի կունենա 00։00-ին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։
Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:


Բաց մի թողեք
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել». Տեսանյութ