Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:
Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենն է եղել, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:


Բաց մի թողեք
Հերթը Ծառուկյանինն է. անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Դատավորներ են ազատվել ու նկատողություն ստացել. Լուսանկարներ
Վերաքննիչ դատարանը բեկանել է Աջապահյանի գործով որոշումը, իսկ տնային կալանքը՝ վերացրել