Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազատյանը:
«Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:
Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության, և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:
Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։
Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի:
Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույնն է անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»,- գրել է նա:
Ազատյանը պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար կալանավորվել էր շուրջ մեկ տարի առաջ, այնուհետ նրա խափանման միջոցը փոխվել էր վարչական հսկողությամբ, սահմանվել են գրավ և բացակայելու արգելք:
Օգոստոսի 6-ին Ազատյանը վերադարձել էր աշխատանքի:

Բաց մի թողեք
Ուզում էին առանց հանրությանը հայտնելու հանձնել Ադրբեջանի՞ն
15 տարեկան տղայի մատները կոտրվել են․ Նարեկ Կարապետյանը Շաքի գյուղում կատարվածի մասին
Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև