Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Թրամփի և Զելենսկու վերջերս կայացած հանդիպումը՝ այն անվանելով «Զելենսկու հաղթանակ»։
«Աննախադեպ հանդիպման գլխավոր թեման Ուկրաինային ամերիկյան և եվրոպական ռազմական պաշտպանության երաշխիքների տրամադրումն էր, որոնց շուրջ համաձայնել են Թրամփն ու եվրոպացիները, իսկ դա նշանակում է ստանալ պաշտպանություն՝ նման ՆԱՏՕ-ի դաշինքի մասին պայմանագրի 5-րդ հոդվածին։
Պուտինը համաձայնվել է հանդիպել Զելենսկու հետ, իսկ իրականում նա այլընտրանք չունի, քանի որ Ռուսաստանի բյուջեն պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտն ունի։ Ռուսները ոչ միայն չեն կարող անցնել հարձակման ռազմաճակատում, այլև Ուկրաինան է անցել հարձակման։ Պուտինը պարզապես ձգտում է թույլ չտալ, որ պատերազմի ավարտը նման լինի իր պարտությանը։
Սակայն սա ամեն դեպքում Ռուսաստանի ամենամեծ պարտությունն է 100 տարվա մեջ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ փոփոխությունների նաև մեր տարածաշրջանում»,- գրել է Սաակաշվիլին։
Բաց մի թողեք
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Հո ծաղիկներ նվիրելով չենք ձերբակալելու․ Վրաստանի ՆԳ նախարար․ Լուսանկար