Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության` «Սպայկա»-ի 100-ից ավելի բեռնատարների մուտքը Ռուսաստան դադարեցված է:
«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որեւէ պատճառաբանության կանգնեցրել են բեռնատարները: ՀՀ պատկան մարմինները հայտարարել են, որ բեռների որակի հետ կապված ահազանգեր ռուսական կողմից չեն ստացել։
Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:
Վերջին հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է կայացել։
«Դեսպան Քվինը եւ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը շրջեցին ընկերության արտադրական հզորություններում, իսկ այցի ավարտին՝ քննարկումների սեղանի շուրջ, ունեցան մտքերի փոխանակում ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացման վերաբերյալ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։ «Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։
Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլեւ Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման ուղղությամբ։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի