ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ իմացել է «հետաքրքիր բաներ» Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության մասին, որոնք առաջիկայում հայտնի կդառնան բոլորին։
Այս մասին նա ասել է Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում ունեցած հանդիպման ժամանակ։
Նա նաեւ ասել է, որ շարունակում է ակնդետ հետեւել Մոսկվայի եւ Կիեւի գործողություններին՝ խոստանալով շատ շուտով որոշակի քայլեր ձեռնարկել։ Սակայն, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկելու՝ Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել։


Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT