09/09/2025

Խոշոր չափի գողություն, մտել են մանկաբույժի տուն ու գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր․ Լուսանկար

Օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության խումբը, որտեղ նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։

Blog Image