08/09/2025

Սա ի՞նչ է էլի… Ալեն Սիմոնյանի անդրադարձը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ տեղի ունեցածին

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տելըգրամյան իր էջում գրել է.

Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս:

Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի՝ որպես տուգանք, ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում:

Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15.000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում:

Սա ի՞նչ է էլի..

Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ: