ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են նույն մարզի 47-ամյա բնակչի առողջությանը հրազենի գործադրմամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։
2024 թվականի ապրիլի 12-ին «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքին հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ։
Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Արարատ գյուղում գտնվող իր խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարված դեպքի վայրի զննությամբ՝ հիշյալ խանութի հետնամասից հայտնաբերվել և վերցվել են 2 կրակված պարկուճներ։
Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի բնակչին առերևույթ մարմնական վնասվածքներ է պատճառել ՌԴ քաղաքացի հանդիսացող 34-ամյա մի տղամարդ։
Վերջինս, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, նրա հետ քայլել խանութի հետնամաս։
Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածնքեր։
Նույն օրը ձեռնարկված քննչական, ինչպես նաև օպեատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքը լքելու պահին, և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Հայտնաբերվել և առգրավվել է նաև առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերն, այդ թվում գործադրված հրազենի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց