Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը վիրավորանքի եւ զրպարտության համար երկու տասնյակ դատական հայցեր է ներկայացրել քաղաքացիական դատարան։
Հրապարակ թերթը գրել է․ «Զրպարտիչների» խմբում իշխանական պաշտոնյաներ են, ՔՊ-ի քարոզիչներ՝ Լեւոն Շիրինյան, Ռուբեն Մեհրաբյան, Լուսինե Կեսոյան, Ռոման Բաղդասարյան, Հարություն Մկրտչյան, Տարոն Չախոյան, Նազելի Բաղդասարյան, Արսեն Թորոսյան, Հայկ Կոնջորյան եւ ՔՊ-ի լրատվամիջոցը` Civic․am-ը:
Հայցվորը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտչական հայտարարությունները, տեղադրել հերքման տեքստեր՝ Ֆեյսբուքում կամ զանգվածային լրատվամիջոցներում, եւ նրանցից յուրաքանչյուրից պահանջում է բռնագանձել 3-9 միլիոն դրամ` որպես փոխհատուցում վիրավորանքի ու զրպարտության համար, նաեւ փոխհատուցել դատական ծախսերը։
Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ բոլոր հայցերի հիմքում Սամվել Կարապետյանի հասցեին զրպարտություն եւ վիրավորանք պարունակող նյութեր եւ հայտարարություններ են։ «Սամվել Կարապետյանն ամբողջ աշխարհում հայտնի գործարար եւ բարերար է, փորձ է արվում նրա անունը, պատիվը վարկաբեկել»։
Այս անձանց գրառումները, հարցազրույցները մոնիտորինգ անող անձը մեզ պատմեց, որ իշխանական արբանյակները նկատելիորեն խեղճացել են դատական հայցերից եւ հիմա զգուշանում են Սամվել Կարապետյանի հասցեին զրպարտչական գրառումներ անելուց, ոմանք նույնիսկ վախենում է նրա անունն արտաբերել իրենց ֆեյսբուքյան էջերում: Դրանցից մեկը` Փաշինյանի քարոզիչ, իրեն քաղաքագետ հռչակած Լեւոն Շիրինյանը, որ մինչեւ դատական հայցը մեծ պարբերականությամբ Սամվել Կարապետյանի անձը վարկաբեկող, վիրավորական գրառումներ էր անում, վերջինիս մասին կեղծ տեղեկություններ տարածում, հուլիսից մինչ օրս անգամ Կարապետյանի անունը չի հիշատակել իր էջում: Մենք տեղեկացանք, որ դատարանը մի քանի իշխանական քարոզիչների հաշիվների եւ գույքի վրա կալանք է դրել, ինչպես նաեւ՝ նրանց ակտիվությունն է Ֆեյսբուքում սահմանափակել:
Փաստաբան Կարեն Մարգարյանը մեր հարցին, թե ինչ ընթացքի մեջ են դատական գործերը, որ քարոզիչների հաշիվների վրա է կալանք դրվել, եւ ինչ սահմանափակումներ են կիրառվել, նկատեց. «Ինչպես գիտենք, խոսքը մոտ 20 հայցի մասին է, սակայն 12-13 անձանց դեմ: Նրանց շարքերում քաղաքական գործիչներ են, լրագրող ներկայացող անձինք, ովքեր հայտնի են Ֆեյսբուքում: Հայցադիմումների մեծ մասը վարույթ է ընդունվել, կար մեկ հայց, որը վերաքննիչը բեկանել էր, սակայն 90 տոկոսը վարույթ է ընդունվել: Հայցի ապահովումների մասով էլ կասեմ հետեւյալը` կա, որ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողի վրա: Օրինակ` Արսեն Թորոսյանի հաշվին կալանք դրվեց, սակայն դատարանի որոշմամբ այն հետագայում վերացվեց: Դատարանը եզրահանգել էր, որ չկա այլեւս նման անհրաժեշտություն: Արգելանքի իմաստն այն է, որ հետագայում դատական ակտը կատարվի, պատասխանող կողմը ներկայացրել էր, որ պատրաստ է, անգամ եթե ի վնաս իրեն լինի ակտը, կատարել այն, ինչից հետո դատարանը եկավ այն եզրահանգմանը, որ չկա կալանքի անհրաժեշտություն: Մյուս արգելանքը Դավիթ Քալաշյանի հաշվի վրա է: Նա բլոգեր է: Կան այլ հայցի ապահովման միջոցներ եւս:
Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է, որ նա Ֆեյսբուքում իր տվյալ հրապարակումների հասանելիությունը սահմանափակի: Եթե այդ հրապարակումները հասանելի մնան բոլորին, կշարունակեն վնասել Սամվել Կարապետյանին, այդ է պատճառը, որ դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին, որ կոնկրետ հրապարակման տեսանելիությունը սահմանափակվի: Ինչ վերաբերում է կոնկրետ գույքի վրա արգելանք դնելուն, ապա, օրինակ, Դավիթ Քալաշյանի մասով որոշում է կայացվել՝ հաշվին կալանք դնել 6 մլն դրամի չափով: Այն փոխանցվում է Հարկադիր ծառայություն, ծառայությունն էլ ավտոմատ դնում է արգելանքներ թե՛ գույքին, թե՛ դրամական միջոցներին, դա պայմանավորված է ունեցվածքի առկայությամբ: Քալաշյանի հայցագինը 6 մլն դրամ է, մեզ համար կարեւոր չէ՝ գույքի՞ վրա կդրվի, թե՞ դրամական միջոցների, դա մենք չենք կարող որոշել, որոշվում է ըստ ունեցվածքի առկայության»:
Փաստաբանի համոզմամբ` վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հայցերը թողել են իրենց ազդեցությունը, եւ նրանցից շատերն այլեւս անգամ չեն հիշատակում Սամվել Կարապետյանի անունը. «Իրենք ասում են, որ մենք ազդում ենք իրենց խոսքի ազատության վրա եւ այլն, սակայն մենք չունենք նման նպատակ: Մեր նպատակն այն է, որ զերծ մնան զրպարտությունից եւ վիրավորանքից: Որքան ուզում են՝ կարող են քննադատել, դա իրենց ազատ իրավունքն է, սակայն վիրավորելու եւ զրպարտելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իրենց խոսքի ազատությունը պետք է վերջանա այնտեղ, որտեղ սկսվում է անձի արժանապատվությունը: Նրանցից մի քանիսը դեռ քննադատում են, սակայն զերծ են մնում վիրավորանքներից եւ զրպարտությունից: Ռոման Բաղդասարյանի դեմ արդեն չորրորդ հայցն ենք ներկայացրել: Լեւոն Շիրինյանի կողմից վերջերս վիրավորական գրառում չեմ նկատել: Հունիսին արված գրառումների համար է դատական հայց ներկայացվել, դրանից հետո չեմ նկատել նրա կողմից վիրավորական հրապարակում»:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի