Այսօր ասում են, թե Բաքվում պահվում է 23 հայ գերի։ Այս մասին Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը ասաց Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս թիվը չի նշանակում, որ Ադրբեջանում բացառապես այսքան հայ է պահվում։
Սահակյանը նշեց, որ պատերազմական շրջանում եղել են դեպքեր, որոնք վկայում են պատերազմի հանցագործությունների մասին, այդ թվում՝ գերիների սպանություններ։ Նման դեպքեր են եղել այնպիսի իրավիճակներում, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը փոխանցվել է հայկական կողմին։
Նա նաև նշեց, որ ներկայում Բաքվում պահվող 23 գերիներից 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են, իսկ 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը այս պահին ապօրինաբար պահում է ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերեվարվածներին, այնպես էլ 2023 թվականին բռնի կերպով կալանավորված անձանց։
Նա հայտնեց, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, և հնարավոր է, որ այդ այցելությունների ընթացքում որոշ հայ գերիների հետ տրվել է կարճատև հանդիպում։ Սահակյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել, սակայն նշեց, որ ապագայում պատրաստվում են պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։






Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից