19/11/2025

Հիմա մարդկանց հայրենիք պետք չէ, ասֆալտ է պետք․ թքած ունեն երկրի անվտանգության վրա։ Դրա համար էլ էս օրին ենք

Մի բան պատմեմ․ սահմանամերձ գյուղերից մեկում նկարահանման էի։ Ինձնից մոտ 500 մետր հեռավորության վրա ադրբեջանի դրոշն էր, կողքն էլ ադրբեջանցի զինվորները կանգնած՝ հեռադիտակով ինձ ու կողքիս կանգնած գյուղացիներին էի նայում։

20 րոպե անց ամբողջ ֆեյսբուքյան էջս ադրբեջանցիներով էր լցվել․ նկարներս էին լայքում, անձնականով գրում։ (Նույնականացրել էին երևի, դա մի կողմ)։

Գյուղի բնակչին հարցնում եմ՝ «Սա մե՞ր սարն էր»։ Ասաց՝ «Հա, սա էլ, հետևինն էլ… այսքան առաջ են եկել, Նիկոլի օրոք»։

Հարցնում եմ՝ «Բա լավ, ընտրություններին ո՞ւմ եք ձեր ձայնը տալու»։ Լուրջ դեմքով պատասխանեց՝ «Նիկոլին։ Մի հատ նայի՝ գյուղում ինչ ասֆալտ ա արել»։

Հիմա մարդկանց հայրենիք պետք չէ, ասֆալտ է պետք․ թքած ունեն երկրի անվտանգության վրա։ Դրա համար էլ էս օրին ենք։

Անի Ներկարարյանի ֆեյսբուքյան էջից