19/11/2025

Վատ լուրեր Իրանից, Հայաստանն էլ մատնանշվում է ՌԴ-ի հետ գործակցող երկրների շարքում

Իրանը այլևս մտադիր չէ քննարկել իր ազգային միջուկային ծրագրին վերաբերող հարցերը եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

Նա նշել է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ եվրոպական երկրները փորձել են կիրառել «snapback» մեխանիզմը, որը նախատեսում է Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ավտոմատ վերականգնում։

Խատիբզադեն ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է շփումները եվրոպական երկրների հետ այլ հարցերի շուրջ, բայց այլևս չի մտադրվում նրանց հետ քննարկել միջուկային հարցը. «Snapback-ի միջադեպից հետո մենք որոշեցինք չբանակցել նրանց հետ միջուկային ծրագրի շուրջ, քանի որ նրանք կատարել են միջազգային իրավունքին հակասող գործողություններ։

Հարաբերությունները շարունակվում են, բայց մենք չենք մտադրվում քննարկել միջուկային ծրագիրը, հատկապես որ Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Կոնգրեսի անդամների կողմից առաջարկվող օրինագծին, որը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, և ենթադրել է, որ Իրանը կարող է ներառվել այդ ցուցակում։

«Ես լսել եմ դրա մասին, և ես գոհ եմ դրանից», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչից Վաշինգտոն մեկնելուց առաջ։

«Հանրապետականները ներկայացնում են մի օրինագիծ, որը շատ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկրի նկատմամբ, և նրանք կարող են ներառել նաև Իրանը»։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանի նկատմամբ սահմանափակումներ ավելացնելու առաջարկը ծագել է իրենից։

Հատկանշական է, որ արևմտյան մամուլը հատկապես շատ է գրում, թե Հայաստանն էլ մատնանշվում է ՌԴ-ի հետ գործակցող երկրների շարքում՝ իբր պատժամիջոցները կիրառելու շնորհիվ: