Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում:
Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։

Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին