Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Նվարդ Ա․-ն և հայտնել, որ հուլիսի 19-ին իր մայրիկին, Երևանի բնակիչ 63-ամյա Գյուլնազար Ղ․-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սևակ Բ․-ն վիրահատել է և սխալ վիրահատության արդյունքում հուլիսի 22-ին մայրիկը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նվարդ Ա․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ իրեն որևէ պայմանագիր չեն տվել ստորագրելու, բացի այդ կեղծվել է իր ստորագրությունը բժշկական փաստաթղթերի վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նվարդ Ա․-ն Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենն է։

Բաց մի թողեք
Մահացել է բժշկագիտության բնագավառի վառ ներկայացուցիչ Կառլեն Ադամյանը․ Լուսանկար
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները