Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Որտե՞ղ է քո եղբայրը, Կայե´ն» արտահայտության այսօրվա հասցեատերերը այն տիրադավ եպիսկոպոսներն են, որոնք ոչ միայն պատվերով և իշխանահաճո սցենարով պատարագի դերակատարներից են, այլև խախտելով ներեկեղեցական սկզբունքները` գտնվել են Միքայել Սրբազանի կանոնական տարածքում` Շիրակի թեմում` առանց թեմակալ առաջնորդի թույլտվության: Ուստի այդ եպիսկոպոսները ոչ միայն տիրադավ են, այլև ԵՂԲԱՅՐՈւՐԱՑ, քանի որ ուրացել են նաև իրենց Սրբազան եղբորը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք ձեր տասնամյակների եղբորը փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ:
Եվ մի հռետորական հարց` հայտնի պատասխանով. արդյո՞ք բարոյական մարդ է քաղաքացի «Կայեն Կճոյանը», որ համաձայնվում է «պատարագային ասպատակություն» իրականացնել բանտում մաքառող իր Սրբազան եղբոր թեմի առաջնորդանիստ եկեղեցում»:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ