Հայ ժողովուրդը երեք հիմնական թշնամի ունի՝
ա. Դավաճան իշխանությունները
բ. Անգործունակ ընդդիմադիրները
գ. Իրենք… հայերը:
Վերջինի վրա իսկի չզարմանաք:
Եթե մենք մեզ չենք դավաճանում, ապա ինչպե՞ս ենք գլխներիս հանդուրժում ապիկար իշխանություններին, ապաշնորհ, անկարող ընդդիմադիրներին:
Չէ՞ որ դրանք այսօր կան` որպես մեր ոխերիմ, աննահանջ ու մշտական թշնամիներ:
Իսկ մի՞թե բարեկամներ չունենք: Ունենք, ո՞նց չունենք:
Բա կարդաշ թուրքերն ի՞նչ են` բարեկամից էլ բարեկամ:
Նրանք ամեն օր, ամեն ժամ մեզ հուշում են, խրատում են, պարտադրում են, որ մենք՝ հայ ժողովուրդը վերջապես դեն նետի, տանի մի խոր փոսում թաղի իր ապաշնորհ իշխանավորներին, ապիկար ընդդիմադիրներին, վերջապես ընտրի կարողունակ, ազգաշահ, առաքինի իշխանություն, որը կհաստատի հավասարություն, եղբայրություն, կկառուցի ճշմարիտ, հումանիստական ժողովրդապետություն, ուր կիշխեն միայն ու միայն օրինավորությունը, բարոյականությունը, հայրենասիրությունը, մարդասիրությունը…
Եթե չենք անում՝ «ււրեմն՝ մենք ենք մեր թշնամին…»:
Գագիկ Անտոնյան
Իրական կյանքը բանաստեղծական տողերով
ԻՇՈԻԿԻՑ՝ ԱՐՔԱ՞
/Նորօրյա հեքիաթ-առակ/
Գոմի թրիքում թաթախված էշին
Թնդուն աղմուկով պալատը բերին,
Փալան փոխեցին, գահին ծեփեցին,
Ու ծնկի եկած՝ աչքալույս տվին.
– Պրծար ճենճահոտ գոմիցդ անշուք,
Էս` Դու, էս` գահը, սիրելի Գորշուկ,
Աստվածդ սիրես՝ բարով վայելես,
Որքան որ կուզես՝ կուտես, կտռճկվես…
Բայց մեզ, մեր Արքա, արևթող չանես՝
Չալ չալաղաջից բաժին կհանես…
Մոխրոտը լսե՞ց…
Չլսեց հարկավ՝
Ինքը՝ «վերևո՜ւմ»,
Նրանք՝ դե՛ռ «ներքև՜»…
Եվ օրերն անցան…
Արքան ո՞ւր է, ո՞ւր,
Էդպես էլ արքա՞,
Բոլորի դեմ՝ սուր,
Փալանը փոխած՝
Նույն էշն է մնում:
Զռռոցն է զլե՜լ,
Քացին՝ է՛լ ուժե՜ղ,
Եվ էլի, նույնկերպ,
Թե մարդ, թե մժեղ՝
Կեղտերով պատում,
Մրում է, մղտում…
Հեքիաթն ի՞նչ կասե, ի՞նչ է մեզ հուշում.
«Որքան էլ թագը գլխին շողշողա,
Ժանգից ի՞նչ ոսկի, Էշից ի՞նչ արքա,
Էշն իշությամբն իր՝ կարգին ու սարքին,
Ոսկե պալատը ախո՛ռ էլ կսարքի»:
Անցնում ենք էսպես, անցնում են դարեր,
Անդարդ իշխում են այլ իշուկներ դեռ,
Ոչ ոք չգիտի, թե ե՞րբ, ի՞նչ ՆՈՐԵՐ,
Ի՞նչ էշ կբերեն,
Որ դնչից բռնենք,
Փալանին նետենք,
Պոչը ձեռքը տանք,
Ետ՝ ախոռ, տանենք
Էնտեղ լը-ռեց-նենք:







Բաց մի թողեք
2025 թվականի ամենամեծ սկանդալները շոու բիզնեսում
Նարեկ Կարապետյանն արձագանքել է՝ շնորհակալություն հայտնելով խնդիրը բարձրաձայնելու համար
Բագրատ և Արշակ սրբազանների շնորհավորանքը Միքայել սրբազանի ծննդյան օրվա առիթով