Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 22-ամյա Դ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ից մինչև 21։30-ը Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան ընթանալիս գնացքի վագոնում նստարանին նստած 30-40 տարեկան անհայտ անձը ոտքով դիպչել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերը նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ. Տեսանյութ
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. Տեսանյութ
Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու