ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն հաղթանակ է տարել լեհական «Լեգիայի» նկատմամբ։
Հայկական ակումբը 2։1 հաշվով սեփական հարկի տակ հաղթելուց հետո գործնականում ապահովել է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
Հաջորդ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին Կիևի «Դինամոյի» դեմ չեզոք դաշտում։ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Երկրորդ տուրում հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Երրորդ տուրում պարտվել էր չեխական «Սիգմային», իսկ չորրորդ տուրում ոչ-ոքի էր ավարտել խաղը շոտլանդական «Աբերդինի» հետ։


Բաց մի թողեք
Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով
Եվրոպայում շոգի ալիք. Այս երկրները կարմիր շոգի մասին նախազգուշացումներ են տվել մայրցամաքի շոգի պատճառով
Մունդիալ – 2026. Մեսսիի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը