Այսօր Նորապատի բնակիչներն արթնացել են հուժկու ձայնից․ պայթել է մանկապարտեզի հետնամասում գտնվող 1 տոննա տարողությամբ բաքը, որն առաջ լցված է եղել բենզինով, բայց պայթյունն առաջացել է բենզինից մնացորդային կուտակված գազերից:
Պայթյունը տեղի է ունեցել երբ վնասված բաքը փորձել են զոդման միջոցով վերանորոգել: Զոդողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Պարզվում է, տարածքն ու բաքը պատկանում են Արմավիրի մարզպետ, Չոփ մականունով Վահրամ Խաչատրյանին, ով շրջանցելով անվտանգության կանոնները հրավտանգ բաքը տեղադրել է բնակավայրի ներսում՝ մանկապարտեզի ու գոմերի կողքին։
Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևանությամբ գտնվող տների ու մանկապարտեզի ապակիները։ Բարեբախտաբար մանկապարտեզն այսօր չէր աշխատում, երեխաներ չեն եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին էլ հավի մսով թունավորման 12 դեպք էր արձանագրվել «Արմավիր գարդըն» սրճարանում, որի անունը ևս կապվում է մարզպետ Խաչատրյանի ընտանիքի հետ։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը․ Տեսանյութ
Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ
Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն․ Լուսանկար