Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ, քաղաքագուտության դոկտոր Խաչիկ Գալստյանի բնակարանում:
Մեր տեղեկություններով, խուզարկությունն ու վարույթը կապված են Վաղարշապատի ընտրությունների հետ:
Ընտրություններից 2 ամիս անց պարտություն կրած քաղաքական ուժին որոշել են մեղադրել ընտրությունների ընթացքի վրա ապօրինի ներգործության համար:
Իսկ Խաչիկ Գալստյանը կուսակցության շտաբի պետն էր: Մեզ ասացին, որ արդեն կալանքի միջնորդություն են տանում դատարան: Ամանորի տոներից 2 օր առաջ որոշել են մարդուն կալանավորել, հերթական կեղծ մեղադրանքով:
Կուսակցությունում տեղյակ չեն, թե ինչն է այդ վարույթի համար հիմք ծառայել: Չի բացառվում, որ ինչ որ շահագրգիռ անձի ցուցմունքի հիման վրա են գործը կարում:
Տեղեկացանք նաև, որ Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակի երկրորդ համարին` Արամ Քոչարյանին, ով «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի պատասխանատուն է, ևս բերման են ենթարկում Երևան, նա ձերբակալվել է:
Արամ Քոչարյանը նաև Մայր Աթոռում է աշխատում: Այս քայլով իշխանությունը միանգամից 2 խնդիր է լուծում` ընդդիմադիր կուսակցության և եկեղեցու դեմ արշավի շրջանակներում:
«Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը»,-այս մասին հայտնում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշում է՝ մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է:
Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտեմ. քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է:
Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված է մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:
Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են:






Բաց մի թողեք
Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո դատավորը վարույթը կասեցրել է
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին
Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում