ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով «Ասպիրին» է խմում։
Ընդ որում, շատ ավելի բարձր դոզայով, քան դա խորհուրդ են տալիս բժիշկները։ Դրանով է պայմանավորված ձեռքերին կապտուկների առաջացումը։ Դա ի դեպ, Միացյալ Նահանգներում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել եւ արծարծվել են նրա առողջական վիճակի հետ կապված հարցեր։
Թրամփը ասել է, որ մասնագետներն ասում են, որ «Ասպիրինը» օգտակար է արյունը ջրիկացնելու համար եւ ինքը չի ուզում, որ իր արյունը լինի շատ թանձր։ 79-ամյա Թրամփն ասել է, որ իր «ասպրինինաթերապիան» գործադրում է արդեն շատ տարիներ։
Թրամփի անձնական բժիշկ Շոն Բարբաբելան էլ ասել է, որ ԱՄՆ նախագահն օրական 325 գրամ «Ասպիրին» է ընդունում։ Վերջինս նաեւ ասել է, որ Սպիտակ տան ղեկավարի առողջական վիճակը հիանալի է։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու