Իրանի Զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստականության վիճակում եւ հստակ գիտեն, թե Իրանի ինքնիշխանության խախտման դեպքում կոնկրետ ուր պետք է թիրախավորեն։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ ըստ Mehr լրատվական գործակալությանը։ Այս կերպ նախարար Արաղչին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Արաղչին նշել է, որ այն ցուցարարները, ովքեր բողոքում էին արժութային փոխարժեքների տատանման դեմ եւ տուժել էին այդ տատանումներից, ունեն բողոքի իրավունք եւ իրացնում են այն։
Սակայն նաեւ եղել են դեպքեր, երբ փորձ է արվում այդ բողոքի իրավունքի իրացնողների հանգամանքը օգտագործել ու ապակայունացնել իրավիճակն ու բռնություն գործադրել։ Արաղչին նաեւ ասել է, որ անցյալում էլ Իրանի ժողովուրդը վճռականորեն մերժել է ցանկացած փորձ՝ իր ներքին գործերին միջամտելու։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն արգելելու է եվրոպացի քաղաքական գործիչներին մասնակցել Աշխարհի առաջնությանը՝ «հակասեմիտիզմի» պատճառով
Փարիզի դատարանը բանտարկեց Ելիսեյան պալատի նախկին արծաթե իրերի պահապանին՝ ճենապակյա իրերի գողության համար
Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. Լուսանկար