05/01/2026

Քանի րոպե է տևել ԱՄՆ հարձակումը Վենեսուելայի վրա և նախագահն ու կինը գերի են

AP-ի տեղեկություններով՝ ամերիկյան հարձակումը տեւել է կես ժամ։

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո, սենատոր Լին հայտարարել է, որ նախագահ Թրամփը մտադիր չէ “առաջ գնալու” Վենեսուելական ռազմարշավում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ սխալ է գործում՝ Վենեսուելայի վրա հարձակմամբ, քանի որ այն կարող է Միացյալ Նահանգների համար դառնալ «երկրորդ Վիետնամ»։

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանում, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին։

Նա նշել է, որ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:

Blog Image

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը՝ Raytheon ընկերության հետ ունեցած պայմանագրի թարմացման շրջանակում՝ ավելացրել է Tomahawk թեւավոր հրթիռների գնման պատվերը՝ այն հասցնելով 350 միավորի։ Այսինքն թե՝ մինչ այդ եղած պատվերն ավելացվել է 2,5 անգամ։

Այս մասին հայտնում է Պենտագոնը։

Նախնական պատվերը կազմել է 131 հրթիռ։ Թարմացված պայմանագրի արժեքը գնահատվում է 785,2 միլիոն ամերիկյան դոլար։ Պատվերները պետք է կատարված լինեն ամբողջությամբ՝ մինչեւ 2029 թվականը։

Նշենք, որ Raytheon-ը նշված հրթիռները կարտադրի նոր տարբերակով, որը ներառում է կապի եւ նավիգացիայի բարելավում։ Ինչպես եւ բազային հրթիռը, այն ունենալու է 1600 կմ հեռահարություն։