Կարակասը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ համակեցությանը՝ ձգտելով ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի և միջազգային համագործակցության մթնոլորտում, հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Իր ինստագրամյան էջով հրապարակված բաց նամակում քաղաքական գործիչը համագործակցության առաջարկ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը։
Ռոդրիգեսի խոսքով՝ Կարակասը առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի և Վենեսուելայի, նաև տարածաշրջանի այլ երկրների միջև հավասարակշռված և հարգալի միջազգային հարաբերությունների զարգացմանը։ «Մենք ԱՄՆ կառավարությանը հրավիրում ենք համագործակցել միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը կենտրոնացած ծրագրի շրջանակներում՝ հասարակության մեջ ամուր համակեցությունն ամրապնդելու համար», – գրել է Ռոդրիգեսը։
Քաղաքական գործիչը նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։ Ռոդրիգեսի խոսքով՝ հենց սա է եղել Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, ով ավելի վաղ գերի էր վերցվել ռազմական գործողության ժամանակ և կնոջ հետ միասին երկրից տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ։


Բաց մի թողեք
Զելենսկին ԱՄՆ դեսպանների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատերազմը, հավանաբար, կշարունակվի մինչև ձմեռ
Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են՝ վերացնելու Հունգարիայի դեմ 7-րդ հոդվածի «միջուկային տարբերակը»
Շվեյցարիայի չեզոքությունը փորձության է ենթարկվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով