ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարություններ է արել Գրենլանդիայի վերաբերյալ՝ կղզին անվանելով Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չվերահսկի Գրենլանդիան, Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել։ «Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», – հայտարարել է Թրամփը և հավելել՝ «Այսպես թե այնպես, Գրենլանդիան մերը կլինի»։
Խոսելով համաշխարհային իրավիճակի մասին՝ Թրամփը շեշտել է, որ «ռուսական, ինչպես նաև չինական ականակիրներն ու սուզանավերն այժմ ամենուր են», մատնանշելով համաշխարհային տերությունների աճող ռազմական ներկայությունը։

Բաց մի թողեք
Ինչպես է սննդի առաքումը գործում Ուկրաինայի «սպանության գոտում»
ԱՄՆ-ն և Իրանն իրար են հարվածել․ մանրամասներ
Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել