Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այսօր կամ վաղը կհայտարարի առաջիկա համապետական ընտրություններին մասնակցության ֆորմատի մասին։
Հայտարարությունից զատ հնարավոր է ասուլիս հրավիրեն։ Կուսակցությունից հրաժարվեցին հայտնել իրենց դիրքորոշման մասին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով են մասնակցելու, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հորդորեց սպասել հայտարարությանը, սակայն, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն որոշում ունի այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցել, գուցե այդ մասին բաց տեքստով չհայտարարեն, բայց անուղղակի կտեղեկացնեն այդ մասին։
Չի բացառվում, որ դաշինքին միանան նաև այլ ուժեր, որոնցից ոմանք չեն մասնակցել խորհրդարանական նախորդ ընտրություններին:
Փոխարենը «Հանրապետականը» վաղը քննարկում է նախաձեռնել «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով։

Բաց մի թողեք
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում