25/01/2026

Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյան

Հանրապետության մի շարք շրջաններում վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հունվարի 25–26-ին քամու առավելագույն պոռթկումները առանձին շրջաններում կկազմեն մինչև 12 մ/վ արագությամբ:

«Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով:

Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:

Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի:

Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը:

Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:

Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ:

Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ: Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ այս մեկը, որի կազմակերպումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, տապալել եք ձեր կառավարման յոթ տարիների ընթացքում»: