Նիդեռլանդները հրաժարվել է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», որին մասնակից են դարձել նաև Հայաստանը և Ադրբեջանը։
Նիդեռլանդները արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը NPO2 հեռուստատեսությանն ասել է, որ եվրոպական երկրների մեծ մասը նույնպես մերժել է Թրամփի հրավերը։ Նախարարն ասել է, որ Խաղաղության խորհրդին միանալ ընտրած երկրները՝ Հունգարիան, Բուլղարիան, Արգենտինան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան, «ավելի պրագմատիկ» են այս հարցում, մինչդեռ ԵՄ-ն ունի «սկզբունքային դիրքորոշում»։
Դեկտեմբերի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և 18 անդամ երկրներ ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ «Financial Times»-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է«, որ ԱՄՆ վարչակազմը այն դիտարկում է որպես «ՄԱԿ-ի պոտենցիալ փոխարինող» և «ոչ պաշտոնական զուգահեռ մարմին՝ Գազայից բացի այլ հակամարտությունների լուծման համար»։
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նշել էր, որ ԵՄ գագաթնաժողովի անդամները վախենում են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը անհամատեղելի է ՄԱԿ-ի կանոնադրության հետ։ Նա նշել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են համագործակցել Միացյալ Նահանգների հետ, եթե կազմակերպությունը կատարի իր սկզբնական առաքելությունը՝ ծառայել որպես միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անցումային վարչակազմ։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն արգելելու է եվրոպացի քաղաքական գործիչներին մասնակցել Աշխարհի առաջնությանը՝ «հակասեմիտիզմի» պատճառով
Փարիզի դատարանը բանտարկեց Ելիսեյան պալատի նախկին արծաթե իրերի պահապանին՝ ճենապակյա իրերի գողության համար
Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. Լուսանկար