ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին և Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված «խաղաղության համաձայնագիրը» հարգելու համար։
Թրամփը հակամարտությունը որակել «դաժան պատերազմ» և այն 8 պատերազմներից մեկը, որոնք, ինչպես նա պնդում է, դադարեցրել է։ Նա նշել է, որ տարածաշրջանում այժմ խաղաղությունն ու բարգավաճումն ապահովված են։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այցի նպատակն է մշակել խաղաղության նախաձեռնություններ և խթանել «Թրամփի ուղի» նախագծի առաջխաղացումը։
ԱՄՆ նախագահը մտադրություն է հայտնել ամրապնդելու Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը, կնքելու խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր Հայաստանի հետ և հասնելու ամերիկյան կիսահաղորդչային արտադրողների համարհամաձայնությունների։ Նա նաև նշել է ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, այդ թվում՝ զրահաբաճկոններ և նավակներ, Ադրբեջանին վաճառելու ծրագրերի մասին։






Բաց մի թողեք
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ
Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ․ Լուսանկար