Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել իտալական A Սերիայի 22-րդ փուլի խաղում:
Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Պիզային»: Խաղի սկզբում պարտվելով 0:2 հաշվով՝ «Ինտերը» ոչ միայն հավասարեցրել է հաշիվը, այլև կամային հաղթանակ տարել 6:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի նախկին ավագն իր թիմի 6-րդ գոլը խփել է երկրորդ խաղակեսում՝ աչքի ընկնելով ավելացված 2-րդ րոպեին:
Սա Մխիթարյանի առաջին գոլն էր 2025/2026 մրցաշրջանում։
Նշենք, որ հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը դարձել է 37 տարեկան:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել
Ֆլամինգոներն ընդդեմ օլիգարխների․ Ինչու են կանաչները խաղադրույք կատարում վարդագույն թռչնի վրա… Ալբանիայից. Լուսանկարներ
ՀԴԲ-ն ձերբակալել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին. Լուսանկար