27/01/2026

Նախկին նախագահները նոր պայքար են սկսում ընդդեմ Թրամփի․ կոչով դիմել են ամերիկացիներին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կոչ է արել ամերիկացիներին բողոքել Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքսման քաղաքականության դեմ՝ Մինեապոլիսում 37-ամյա բուժքույր Ալեքս Փրեթթիի սպանությունից հետո: Քլինթոնը միջադեպը անվանել է «զարթոնքի կոչ երկրի համար», հաղորդում է Bild-ը:

«Եթե մենք հրաժարվենք մեր ազատություններից 250 տարի անց, մենք կարող ենք երբեք չվերադարձնել դրանք», – ասել է Քլինթոնը:

Իր գրառման մեջ նախկին նախագահը Մինեապոլիսում տեղի ունեցած իրադարձությունները անվանել է «սարսափելի» և ընդգծել. «Մենք մեր կյանքում ունենք ընդամենը մի քանի պահ, երբ մեր որոշումներն ու գործողությունները ձևավորում են մեր պատմությունը առաջիկա տարիների համար: Հիմա այդ պահն է»: Քլինթոնը պնդել է, որ կառավարությունը դիտավորյալ մոլորեցնում է հանրությանը և կոչ է արել ամերիկացիներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել:

Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, նույնպես միացել են բողոքի ցույցերին: Օբաման Փրեթթիի մահը անվանել է «սրտաճմլիկ ողբերգություն» և նշել. «Սա պետք է լինի զարթոնքի կոչ յուրաքանչյուր ամերիկացու համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից. մեր հիմնական արժեքներից շատերը ավելի ու ավելի են հարձակման ենթարկվում»: Օբամաները դատապարտել են անվտանգության ներքին դեպարտամենտի «աննախադեպ մարտավարությունը» և դաշնային գերատեսչությունների գործողությունները, որոնք, նրանց խոսքով, «գրգռում և վտանգում» էին քաղաքի բնակիչներին:

Նախկին նախագահը և նրա կինը մեղադրել են ներկայիս վարչակազմին իրավիճակը սրելու և Փրիթիի ու Գուդի սպանությունները լուրջ հետաքննության բացակայության դեպքում արդարացնելու փորձերի մեջ, ինչը, նրանց կարծիքով, հակասում է տեսանյութերի ապացույցներին։

Օբաման և նրա կինը կոչ են արել ամերիկացիներին հետևել Մինեապոլիսում և այլ քաղաքներում տեղի ունեցած խաղաղ բողոքի ցույցերի օրինակին և հույս հայտնել, որ իշխանությունները կփոխեն իրենց մոտեցումը և կսկսեն համագործակցել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի հետ։

Սպիտակ տունը քննադատել է Օբամայի դիրքորոշումը՝ մեղադրելով նրան «անհամաձայնություն սերմանելու» փորձի մեջ և պահանջել, որ դեմոկրատները համագործակցեն Թրամփի վարչակազմի հետ՝ հանցագործության դեմ պայքարելու համար։

Նախկին նախագահները նոր պայքար ե՞ն սկսում ընդդեմ Թրամփի․ կոչով դիմել են ամերիկացիներին