Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ, այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի «գաղութացումից» ազատագրվելու մասին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանություններն էլ, ըստ ամենայնի, որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը, անգամ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել՝ տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սեւեռեն այդ «հույժ կարեւոր» միջոցառման վրա։
Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում, եւ Երեւան քաղաքի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…