«Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։
«Հրապարակ» թերթը գրում է. Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել