«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ասուլիսի ժամանակ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին, նշեց, որ իր ապահովագրությունն անում է կնոջ ընկերությունը, որը, «եթե չի սխալվում, 1000 դրամ է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իսկ ո՞վ է Գևորգյանի կինը, և ո՞ր ընկերությունն է հոգում Գեղամ Գևորգյանի առողջապահության ծախսը։
Գեղամ Գևորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի, 35 մլն 604 հազար դրամ տարեկան եկամուտ է ստացել։ Եկամուտներից 32 մլն 433 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, որտեղ վերջինս իրավաբանական և կորպորատիվ հարցերի գծով ղեկավարն է։
1 մլն դրամը «Բրենդի Բրիջ» ընկերությունից է՝ կրկին աշխատանքի վարձատրություն։
Հարկ է նշել, որ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության հետ ստեղծել է «Բրենդի Բրիջ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հավասար բաժնեմասերով (50%–50%)։ «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ին է փոխանցվել «Արարատ» անվանումներով (անգլերեն և ռուսերեն) ապրանքային նշանները։
Եկամուտներից 1 մլն 486 հազար դրամը Մուշեղյանը ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, 84 հազար դրամը ապահովագրական հատուցում է, իսկ 598 հազար դրամը՝ այլ եկամուտ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։
Գևորգյանի կինը նաև 2022 թ.-ին Pernod Ricard-ից նվիրատվություն է ստացել պարտատոմսեր՝ 25 հազար 86 եվրո արժեքով։ Թե ինչ առիթով է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի կինը մասնավոր ընկերությունից նման նվիրատվություն ստացել, հայտարարագրում չի նշվում։ Սակայն հարկ է նշել, որ Pernod Ricard ընկերությունը խմիչքներ ներմուծող խոշոր ընկերություն է։
Ստացվում է, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը ապահովվում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից։
Արդյոք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը այստեղ խնդիր չի տեսնում՝ հարցական է»։

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»