Այսօր ամերիկացի բանաստեղծուհի, մոդեռիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկի Մարիաննա Մուրի ծննդյան օրն է։
Նա ամերիկյան մոդեռնիզմի այն հազվագյուտ ձայներից էր, որ երբեք չբարձրացավ գոռալու համար։ Նա խոսում էր ճշգրտության լեզվով։
Նրա պոեզիան կառուցված էր մանրուքներից՝ տղամարդկանցից, մատնիչներից, հիմարիկներից, կենդանիներից, առարկաներից, փաստաթղթերից, և այդ ամենը նա միացնում էր իրար զարմանալի խստությամբ ու խաղային մտքով։

Մուրը հավատում էր, որ բանաստեղծությունը պետք է լինի ճշմարիտ, բայց ոչ անպայման «զգացմունքային»՝ դասական իմաստով։ Նա ասում էր՝ «I, too, dislike it – Ես նույնպես չեմ նախընտրում դա» — ու հենց այդ տողով է սկսում իր հայտնի բանաստեղծություններից մեկը՝ կարծես կասկածի տակ դնելով հենց պոեզիայի գոյության անհրաժեշտությունը։ Բայց դա կեղծ ժխտում էր․ նա չէր սիրում կեղծ պաթոսը։
Նրա ոճը զարմանալիորեն գիտական էր՝ ճշգրիտ չափեր, անսպասելի ռիթմեր, երբեմն նույնիսկ պրոզային մոտեցում։ Նա ազատ էր չափի մեջ, բայց երբեք՝ մտքի մեջ։ Մուրի տողերը սուր են, ինտիմ, կրքոտ, նման են մանրակրկիտ կառուցված մոզաիկայի, որտեղ ամեն բառ – քար ունի իր պատճառը։
Կյանքում նա նույնքան արտասովոր էր, որքան իր գրականության մեջ։ Միշտ կրում էր սև եռանկյուն գլխարկներ, մեծ խանդավառությամբ բեյսբոլի խաղերի էր գնում, և երկար տարիներ ապրել է մոր հետ, որի արդյունքում մի տեսակ ներքին խստության ու ինքնաբավության խորհրդանիշ դառնալով ամերիկյան մշակույթում։
Մարիաննա Մուրը ազդեցություն ունեցավ ոչ միայն իր ժամանակակիցների՝ Էզրա Փաունդի, Ուոլես Սթիվենսի, Էլիոթի վրա, այլև հետագա սերունդների։ Նա ցույց տվեց, որ պոեզիան կարող է լինել խելացի, զուսպ, նույնիսկ սառը՝ և միևնույն ժամանակ խորապես մարդկային։
Եթե մեկ նախադասությամբ ասենք՝ Մարիաննա Մուրը բանաստեղծուհի էր, ով վստահում էր դիտարկմանը այնքան, որքան ուրիշները՝ զգացմունքին։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
***
Ձանձրալի է տեսնել քեզ նման տղամարդու կողքին
այդքան սուրբ կնոջ:
Նա ապրում է Ամերիկայում,
ես՝ կրում եմ Ամերիկան շրջազգեստիս տակ:
***
Կարող ես չվերադառնալ.
դու հիմա ուրիշի մնացորդն ես.
ես նախընտրում եմ ամեն ինչ, կամ ոչինչ:
***
Հայելիները պահում են
մեր նախաստեղծ ժպիտներն ու լացը.
ամեն մարդ համարձակություն չունի
արտացոլվելու:
***
Գրագետ կանանց հևոցն է նույնիսկ տարբերվող`
քրտնած անկողնում:
Ինձ մի նախատիր,
որ այսքան փշոտ է լեզուս.
ես իմ մաշկի տակ
մատնության անթիվ կակտուսներ ունեմ,
բայց, այդուհանդերձ,
դեռ տարբերում եմ
մլավոցները հիմարիկների՝
ինքնակամ փլվող՝
ճաշակը կորցրած
տղամարդկանց տակ…
***
Ես պահում եմ
այս բանաստեղծությունը
քո սիրելի
մետաքսե գիշերազգեստիս գրպանում.
երբ ես չլինեմ՝
քեզ թող մնա
հիշողությունը մաշկիս
և տխմարորեն արգելվածի
գաղտնիքը տաք:
***
Անունդ հիմա թաց է շուրթերիս,
ճիշտ այնպես, ինչպես այն գիշեր,
երբ կաթիլ առ կաթիլ
լցվում էիր իմ մեջ՝
խլելով տունս…
***
Ամերիկան էժան սիրուհիներ չի մուրում, աղջի՛կ.
նախ՝ գուշակիր ցանկությունները,
ապա բացիր ոտքերդ:
Մենք ապրում ենք
քաղցած տղամարդկանց դարում, անմիտ աղջի՛կ,
մենք միս ենք, միս ենք ու էլի միս,
որովհետև վաճառված հոգին համարժեք է դրան,
որովհետև չվաճառվող հոգին
ծերացող մարմին է՝
անպետք, անպետք, անպետք.
մի օր ժպտա, անուղեղ աղջիկ՝
հասկանամ, որ ցավում ես:






Բաց մի թողեք
Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը
Վահան Տերյան․ մտքի ուժի պոետը և ժամանակի խիղճը՝ ծննդյան օրն է այսօր
Ինչո՞ւ է Վազգեն Շուշանյանը քիչ հայտնի․ Պարզ ասած՝ նա չի խաղացել գրական շուկայի կանոններով՝ ծննդյան օրն է այսօր