Երևանում վաղ առավոտից տեղի ունեցող անհնազանդության ակցիաների վայրից, ըստ նախնական տեղեկությունների, կա 88 բերման ենթարկված:
Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):
ՆԳՆ-ից նաև հավելեցին, որ այս պահին Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ ու փողոցներ չկան:
Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանը երեկ հրավիրած հանրահավաքի ընթացքում կոչ էր արել վաղ առավոտից տոտալ անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ փակել փողոցներ ու ճանապարհներ Երևանում ու մարզերում:
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց