Telegram հաղորդակը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս մի շարք ծառայությունների անօրինական կերպով տարածել Ռուսաստան Դաշնության քաղաքացիների անձնական տվյալները, հայտարարել է Ռոսկոմնադզորը։
Ըստ գերատեսչության՝ դա կարողանում են անել «ճեղքման» ծառայությունները։ 2022 թվականից ի վեր մեսենջերի վարչակազմը հեռացրել է ավելի քան 8000 նման ծառայություն, սակայն դա չի փոխում հարցի էությունը, քանի որ անընդհատ հայտնվում են նոր բոտեր՝ անձնական տվյալներ որոնելու համար։
«Telegram-ը պետք է ինքնուրույն կանխի Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների բացահայտումը, վերացնի «ճեղքման» ծառայությունները որոնելու հնարավորությունը և դադարեցնի դրանց տրամադրել գողացված անձնական տեղեկատվությանը հասանելիության ենթակառուցվածք», – ընդգծել է Ռոսկոմնադզորը։

Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel», 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Գյումրու քաղաքապետարանում զավեշտալի միջադեպ է գրանցվել
Վթար՝ Աշտարակում, բախվել են «Opel», «Ford» ու բեռնատար «Գազել», 2 վիրավnր կա․ Լուսանկար